News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չարենցավանում հունվարի 23-ին տեղի ունենալիք ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է եւ նախկին դաշնակցական Մուշեղ Նիկողոսյանը։ Նախընտրական ընտրարշավն արդեն մեկնարկել է եւ, ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների, դա այնքան էլ անվրդով չի անցնում։

Հակոբ Շահգալդյանի կարգախոսն է՝ «Համախմբվածություն՝ հանուն Չարենցավանի»։  Ըստ լուրերի, նա այնքան է տարված կրկին վերընտրվելու գաղափարով, որ իրեն չընտրողների նկատմամբ հաշվեհարդար է տեսնում։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ մի քանի օր առաջ Շահգալդյանն իր ընկերների հետ միասին պարզել է, որ Չարենցավանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը՝ քաղաքապետի մտերիմների շրջապատում հայտարարել է, թե չի ընտրելու Շահգալդյանին։ Լուրը հասել է քաղաքապետին եւ նա իր ընկերների հետ միասին գիշերվա ժամը 12։00-ին ծեծի է ենթարկել վարորդին, վերջինիս ուղղությամբ մի քանի կրակոց արձակել ու հեռացել։ Երբ հաջորդ օրը քարոզարշավի անցկացման ժամանակ վարորդի որդին մոտեցել ու փորձել է բացատրություն պահանջել հոր հետ կապված միջադեպի վերաբերյալ, քաղաքապետն ասել է, թե ներողություն է խնդրում արածի համար։

NEWS.am-ը փորձեց այս միջադեպի հետ կապված մեկնաբանություն ստանալ անձամբ քաղաքապետից։ Նա, քանի որ քարոզարշավի շրջանակներում հերթական հանդիպման մեջ էր Չարենցավանի յոթերորդ թաղամասում, չպատասխանեց մեր զանգին։ Փոխարենը նրա մամուլի խոսնակ Սուրեն Մուրադյանն ասաց, որ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությունը եւ որ քաղաքապետը ոչ մի տաքսու վարորդի էլ չի ծեծել։

«Ես անձնապես ճանաչում եմ այդ վարորդին։ Ավելին, մի քիչ առաջ նշված վարորդն ու քաղաքապետը միմյանց հետ շատ ջերմ զրուցում էին։ Իսկ նրա որդու՝ Ռոմիկի հետ անձամբ ես մոտիկ հարաբերությունների մեջ եմ»,-հավաստիացրեց մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է Շահգալդյանի մրցակից թեկնածուի ընտրվելու հնարավորություններին, Սուրեն Մուրադյանն ասաց, թե նա ռեալ շանսեր չունի։ «Նա լավ տղա ա, բայց դժվար թե ընտրվի, քանի  որ քաղաքականության մեջ երբեւէ չի եղել։ Ժամանակին դաշնակցական էր, բայց հիմա պաշտոնապես Դաշնակցությունը չի պաշտպանում առաջադրված թեկնածուներից ոչ մեկին»։

Նշենք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում Կովալենկո Շահգալդյանի մոտալուտ պաշտոնակության մասին։ Ըստ լուրերի, ՀՀԿ-ական Շահգալդյանն ամեն ինչ անում է՝ որդուն կրկին քաղաքապետ դարձնելու համար, որպեսի իր հնարավոր պաշտոնանկության դեպքում գոնե որդու միջոցով պահպանի կապն իշխանությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ