News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փհենյանը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խոսքերը այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է արժանանալ Լիբիայի ճակատագրին, եթե չհրաժարվի միջուկային զենքից։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չհվե Սոն Հին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։   

«ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը սանձարձակ եւ հանդուգն հայտարարություն է արել այն մասին, որ Հյուսիսային Կորեան կարող է արժանանալ Լիբիայի ճակատագրին, որ Վաշինգթոնը դիտարկում է հարցի լուծման ռազմական տարբերակները, որ նրանց պետք է լրիվ, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացում եւ այլն։ Որպես ԱՄՆ–ի հետ հարաբերություններում ներգրավված մեկը՝ չեմ կարող թաքցնել իմ զարմանքը այդպիսի անհարգակից եւ հիմար խոսքերի նկատմամբ, որը հնչեցրել է ԱՄՆ փոխնախագահը»,–նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ