News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ին, իր նիստում որոշեց Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կատարելու նպատակով:

«Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ալեքսանդր Արզումանյանը  եղել է քաղբանտարկյալ, որքան էլ ՀՀ իշխանությունները դա ընդունել են, թե ոչ: Մենք այս ուղերձը պետք է տանք, որ եթե մեկը հավակնել է լինել դատավոր, պետք է պատասխանատվություն վերցնի կայացնել վճիռներ եւ կրել պատասխանատվություն իր վճիռների համար»,-նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով սահմանել էր, որ Հայաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո գումար:

Արզումանյանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ վճռով փոխհատուցման գումարները ստանալուց հետո դրանք կուղղի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ