News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել եւ վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերի համաձայն` Շիրակի մարզի բնակիչ Կ. Հ.-ն 21.04.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նախկինում իր վերաբերյալ քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հետ ունեցած անհամաձայնությունը բարձրաձայնելու համար, երբ 20.04.2018թ.-ին հերթական անգամ գնացել է Շիրակի մարզի դատախազություն, հերթապահ ոստիկաններն իրեն թույլ չեն տվել մուտք գործել ներս, իսկ քիչ անց մոտեցել են երկու ոստիկաններ, ովքեր իր թեւերը ոլորելով նստեցրել են ավտոմեքենան, որտեղ հարվածներ են հասցրել իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ կատարվածի վերաբերյալ ցանկացել է հաղորդում տալ, սակայն ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են հաղորդում  ընդունելուց եւ դատաբժշկի ուղեգիր տրամադրելուց:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ս. Թ.-ի, Ռ. Թ.-ի եւ Վ. Թ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս հայտնել են, որ 08.05.2018թ.-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երեւանում գործող Վոյս կարաոկե ակումբի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ