News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Սահինը Կանադայի իշխանություններին կոչ է արել փոխել Հայոց ցեղասպանության հանդեպ իրենց վերաբերմունքը եւ ապրիլին՝ Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին այս հարցի վերաբերյալ նոր բանաձեւ չընդունել։

«Մենք չենք ցանկանում ապրիլին նոր խնդիրների առաջ կանգնել»,- հայտարարել է Սահինը իր կանադացի գործընկեր Նոել Քինսելայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը։

«1915 թվականի իրադարձությունները պետք է գնահատվեն օբյեկտիվորեն եւ գիտական տեսանկյունից։ Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները հենց այդ նպատակն էին հետապնդում»,- ասել է նա։

Ընդգծելով, որ Կանադայում 50 հազար թուրք է ապրում՝ Սիհանը հավատացրել է, որ նրանք քաղաքակիրթ մարդիկ են, ովքեր իրենց ներդրումն ունեն Կանադայի կայունության եւ զարգացման մեջ:

«Ուզում եմ հավատալ, որ Կանադայի կառավարությունը եւ երկրի իշխանությունները չեն ձեռնարկի քայլեր,  որոնք կնեղացնեն Թուրքիայի քաղաքացիներին»,- ասել է նա։

Սակայն Քինսելան իմացել է ինչ պատասխանել Թուրքիայի այս կոչերին։ Նա հայտարարել է, որ պետք էր դասեր քաղել պատմությունից, որպեսզի չնեղացնես ուրիշներին:

1996 թվականի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 81-րդ տարելիցին,Կանադայի խորհրդարանն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։ 2004 թվականի ապրիլին Կանադայի խորհրդարանի հանրային  պալատը ճանաչել էր Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ