News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկման հետեւանքները կարող են բավական ողբալի լինել: Այս մասին Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է Ֆրանսիայի, ինչպես նաեւ ամբողջ համախմբված Եվրոպայի տրամադրվածությունը, որն ուղղված է այս գործարքի պահպանմանը եւ հասկանում է, որ այդ անելը հեշտ չի լինի:

 «Ես համաձայն եմ, որ կարելի է խոսել եւ Իրանի հրթիռային ծրագրի եւ տարածաշրջանի իրավիճակի եւ 2025 թվականից հետո միջուկային ակտիվության մասին, սակայն ամենասկզբից (Փարիզի եւ Մոսկվայի միջեւ քննարկումը-խմբգ.) ես արտահայտեցի իմ դիրքորոշումը եւ որքանով ես հասկացա Ֆրանսիայի նախագահը  համաձայնեց դրա հետ: Չի կարելի այս երեք բաղադրիչները կապել ԳՀՀԾ-ի պայմանագրի պահպանման հետ, քանի որ եթե մենք դա անենք, կնշանակի, որ մենք ինքներս ենք դուրս գալիս այս համաձայնությունից, որովհետեւ այդ պայմանագրում ոչինչ չի ասվում որեւէ պայմանների մասին», — ասել է Պուտինը:

 «Ինչպես ես հասկացա Ֆրանսիայի նախագահին, նա համաձայն է դրա հետ, բայց Իրանի հետ այս հարցերը քննարկելու համար հարկավոր է նախնական խորհրդակցություններ անցկացնել, պետք է Իրանի գործընկերների համաձայնությունը ստաբալ այս քննարկումների համար», —ասել է Պուտինը:

 Նա հավելել է, որ Մակրոնի խոսքից, որը նախնակիան բանակցություններ է վարում Թեհրանի հետ, նա հասկացել է, որ «նման երկխոսությունը հնարավոր է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ