News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, որը կարգավորվելու է անցումային դրույթներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Մենք ակնկալելու ենք, որ ԵՄ-ն լիարժեք վավերացնի համաձայնագիրը, ոչ միայն այն պատճառով, որ մնացյալ 20 տոկոսը կարող ենք իրագործել բացառապես Եվրախորհրդարանի կողմից վավերացնելուց հետո, այլ այն պատճառով, որ այդ համաձայնագրում ներառված քաղաքական ձեւակերպումները, մասնավորապես Արցախի խնդրին վերաբերող, ստանան իրավական լիարժեք ուժ, չմնան միայն որպես ձեւակերպումներ»,-ընդգծեց նա:

Աշոտյանը հորդորեց նոր կառավարությանը ներառել Հայաստան-ԵՄ համաձայնագրի հիմնական ուղղությունները կառավարության ծրագրի մեջ, որպեսզի այն համահունչ լինի ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների հետ: «Սա լավ լուծում կարող է լինել բոլորիս համար, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ունեն նաեւ տնտեսական ու բարեփոխումային հարթությունները: Կոնկրետ քայլեր են ակնկալվում գերատեսչություններից: Քաղաքական գործիչները կարող են անել հայտարարություններ, բայց ամեն նախարարություն պետք է ունենա իր ծրագիրը: Այս ավանդույթը ժամանակին դրված է, ստեղծված էր միջգերատեսչական խումբ, կարծում եմ, որ սա հրաշալի հնարավորություն է երկրում արագացնել բարեփոխումների պրոցեսը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե արդյոք անհանգստություն չունե՞ն, որ նոր կառավարությունը կարևորություն չի տա այս փաստաթղթին, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ չի կարելի աչքաթող անել ԵՄ-ի հետ մեր ստանձնած պարտավորությունների կատարումը: Կա պարտավորությունների ժամկետ՝ հունիսի 1, որից ուշանալը դրական չի ազդի մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների վրա: Ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ