News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի տրանսպորտային դատախազության պահանջով «Աերոֆլոտ»-ը չեղարկել է երեխաների, ինչպես նաեւ  հաշմանդամների սայլակների քաշի սահմանափակումները: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնում է գերատեսչության կայքէջը, տրանսպորտային դատախազությունը ավիաընկերությունում ուղեւորների եւ ուղեբեռի օդային փոխադրումների կանոնների ստուգումներ է իրականացրել: Արդյունքում, աշխատակիցների կողմից պարագաների անվճար տեղափոխման ոլորտում ուղեւորների իրավունքերի սահմանափակման փաստեր էին հայտնաբերվել, մասնավորապես՝ երեխաների եւ հաշմանդամների համար սայլակների մասով: Դատախազը խախտումների մասին տեղյակ էր պահել «Աերոֆլոտ»-ին եւ ներկայացրել էր իր անհամաձայնությունը:

«Աերոֆլոտ»-ի կայքէջում նշվում է, որ ձեռքի ուղեբեռի համար կիրառում է հետեւյալ չափանիշները. Էկոնոմ եւ կոմֆորտ կլաս՝ մինչեւ 10 կգ, բիզնես կլաս՝ մինչեւ 15 կգ, իսկ ձեռքի ուղեբեռի չափերը չպետք է գերազանցեն 115 սմ-ը երեք չափումներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ