News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մայիսի 24-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով խափանման այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, թե Կալիուսսկին ազատ կարձակվի գրավը վճարելուն պես: Ավելի վաղ ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել նրան:

Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման եւ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Իսկ 2018 թ. ապրիլի 1-ին նա կալանավորվել է եւ այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում դեռեւս 2013 թ.-ից: Ռուսաստանի Դաշնությունում նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր հնչեցնելու մեջ: Մտավախություն կար, որ նրան կարող են արտահանձնել ՌԴ: Ինչ վերաբերում է փաստաթղթերի կեղծմանն ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ ՀՀ-ում առաջադրված մեղադրանքներին, ապա ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հաստատել է, որ Բոգդան Կալիուսսկին իր անունն ու ազգանունը փոխել է 2017 թ.-ին օրինական կարգով, հետեւաբար՝ սահմանը հատել է օրինական փաստաթղթերով:

Տպել
Ամենաշատ