News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ում է թույլ տալիս քաշել իր բեղերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դա միայն մեկ կին կարող է անել՝ իմ կինը»,-ասել է Պեսկովը НТВ-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ է արդյոք, որ նրա բեղերից մազ պոկելով կարելի է երազանք պահել։

Հաղորդավարը հետաքրքրվել է, թե նրա կինը դա անո՞ւմ է եւ կատարվո՞ւմ են նրա երազանքները, որին Պեսկովը դրական է պատասխանել։

Նա հավելել է, որ նախկինի պես կնոջը հազվադեպ է տեսնում․ «Բայց, երեւի, դա նրա զգացմունքները չեն սառեցնի»,-նկատել է նա՝ նշելով, որ չի կարծում, թե դա ընտանեկան երջանկության ճիշտ բաղադրատոմս է։

Պեսկովը ամուսնացած է հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news