Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ կողոպուտ կատարած անձը ներկայացավ:
Մայիսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ Էջմիածնի Խորենացի փողոցի դեղատներից մեկում կողոպտել են դեղատան աշխատակցուհուն:
Կողոպուտը կատարողին ֆիքսել էին հարեւան խանութների տեսախցիկները:
Պարզվեց, որ ենթադրյալ հանցցագործություն կատարողը էջմիածնեցի 24-ամյա Արտակ Սամսոնյանն էր: Բացատրական աշխատանքներից հետո Արտակ Սամսոնյանը գողոնով հանդերձ ներկայացել էր ոստիկանության բաժին:
Նա ստորագրությամբ բաց է թողնվել: