News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վահե  Գիգորյանը այն  բացառիկ փաստաբաններից մեկն է, ով կարող է ՍԴ անդամ դառնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը` անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը:

«Առավել եւս եթե այսօր վիճակ է փոխվել երկրում, առավել եւս փաստաբաբների կամ առավել լայն մասսաների առաջադրած թեկնածուն է Վահե Գրիգորյանը, որին պետք է հաշվի առնի երկրի քաղաքական իշխանությունը:  Սա այն տեղն է, այն միջոցն է, որը հնարավորություն  է տալիս մասնագետ մարդկանց իրենց կարծիքը հայտնելու, որովհետեւ տարիներ շարունակ այդ ամենը արվել է փակ դռների հետեւում եւ պատահական չէ` մինչեւ ՍԴ նախագահը, այստեղ ընդգրկվոմ են մարդիկ, որոնք  այլ-այլ ճանապարհներով նախկին իշխանություններին հնազանդվելով, սահմանադրություններ գրել-փոխելով, այդ սահմանադրությունները մեր վզին  փաթաթելով, այդ ճանապարհով եկել  հասել են այդ պաշտոնին: Ժամանակն եկել է, որպեսզի նման մարդկանց հարցերը քննարկեն  եւ լուծեն եւ ժամանակն է եկել, որ  ժողովրդի ծոցից դուրս եկած մարդիկ ընդգրկվեն նման պաշտոններում, որովհետեւ վերջին հաշվով Հայաստանի հանրապետության էս 25-30 տարիների ընթացքում ամենամեծ վնասը, որ հասցրել է Հայաստանի  հանրապետությանը դա ՍԴ-ն է եղել իր նախագահ Գագիկ Հարությունյանի միջոցով»,- ասաց փաստաբանը:

Հարություն Բաղդասարյանի կարծիքով` եթե Գագիկ Հարությունյանը իր տեղում լինե մեր երկրում նման իրավիճակ չէր ստեղծվի:

«Լիներ գոնե մեկ անգամ, կամ կես անգամ Գագիկ Հարությունյանը իր տեղում, մենք էսպիսի իրավիճակ կունենայինք դեռեւս 90-ական թվականներին  եւ դա ՍԴ-ի ոչ օրինական, դավադիր, ազգադավ գործունեության արդյունքն է, որ այսօր Հայաստանի հանրապետությունը եւ քաղաքացիները էս վիճակին են,  այդ թվում, որ Հայաստանի հանրապետությունում տեղի է ունենում ապստամբություն: Երբ որ մենք կարողանանք այդ ամենը բացահայտենք, այդ ժամանակ հարցերը այս կերպ չեն դրվի, ավելի քաղաքակիրթ ու գրագետ ձեւով կդրվեն: Ես հույս ունեմ, որ Վահե Գրիգորյանի ճանապարհով մենք  հնարավորություն կունենանք ՍԴ-ն դարձնել իսկապես դատական ատյան, որը ըստ էության կելնի ոչ միայն Սահմանադրության այլ իրավունքի դիրքերից»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 170-ից ավելի փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, առաջարկելով Ազգային ժողովին ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին։ Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վահե Գրիգորյանի թեկնածության երաշխավորությունը ստորագրած փաստաբանների նկատմամբ ճնշումներ են իրականացվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
Ամենաշատ