News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Mazda ընկերությունը ճապոնական շուկայի համար ներկայացրել է Atenza-ի նոր մոդելը: Ռեսթայլինգից հետո սեդանը կառաջարկվի նոր դիզելային շարժիչով, փոխանցում է Autonews.ru-ն:

Այժմ շարժիչների շարքը ներառել է 165 ձիաուժ հզորությամբ 2 լիտրանոց բենզինային բլոկը, ինչպես նաեւ 2.5 լիտր ծավալով շարժիչը, որը 190 ձիաուժ է արտադրում: Բացի այդ, հասանելի է դարձել 190 ձիաուժ հզորությամբ 2.2 լիտրանոց դիզելային շարժիչը:

Ռեսթայլինգային Mazda6-ի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել 2017 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած ավտոսրահում: Իր նախորդից այն տարբերվում է թափքի արդիականացված առջեւի մասով՝ մեցացված անիվների կամարներով, ռադիատորային ճաղերով, ինչպես նաեւ գլխային լույսի ձեւափոխված լուսարձակներով:

Մոդելը 2.5 լիտրանոց շարժիչ է ստացել, որը նախկինում տեղադրվել է CX-9 ֆլագմանային քրոսովերի վրա: Շարժիչը հասանելի է արագության երկու փուլով՝ 230 եւ 253 ձիաուժ հզորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news