News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանգկոկում The Kid Mai Death Cafe-ի սեփականատերը զեղչեր կամ անվճար խմիչք է առաջարկում բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն վերապրել մահվան գիտակցման փորձը եւ պառկել դագաղի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN-ը:

                    
Պրոֆեսոր Վիրանուտ Ռոհանապրարան բացել է սրճարանը «Ինչպես նվազեցնել ագահությունը եւ կոռուպցիան բուդդիզմի միջոցով», ինչպես նաեւ՝ այդ կրոնին հատուկ մահվան գիտակցման եւ ընդունման թեմայով իր թեկնածուական թեզի շրջանակներում:

                            
Որպես խթան դեպի նման պրակտիկան Վիրանուտը յուրաքանչյուրին առաջարկում է երեք րոպե մնալ սրճարանի ծածկապատշգամբում տեղադրված փակ դագաղի մեջ: Նրանց խոսքով, ով համարձակվել է վերապրել այս փորձառությունը, ժամանակն անտանելի երկար է ձգվում եւ գլխում միայն մեկ միտք է պտտվում՝ իսկ ի՞նչ, եթե կափարիչն այլեւս չբացեն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ