Հյուսիսային Կարոլինայից ամերիկյան WYFF հեռուստաալիքը հաստատել է, որ եղանակային վատ պայմաններում զոհված երկու մարդիկ իր լրագրողներն էին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«WYFF News 4-ի հեռուստահաղորդավար Մայք Մաքկորմիկը եւ ֆոտոլրագրող Ահարոն Սմելցերը երկուշաբթի զոհվել են, երբ ծառը ընկել է նրանց ամենագնացի վրա»,- նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Լրագրողները լուսաբանում էին հորդ անձրեւների հետեւանքները, որ երկուշաբթի տեղում էին նահանգում: Հյուսիսային Կարոլինան գտնվում է «Ալբերտո» արեւադարձային փոթորկի կենտրոնից բավական հեռու, սակայն նահանգում հորդ անձրեւ է տեղում: