News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համար 22 ծրագիր էր նախատեսվել, որի կատարողականը եղել է շուրջ 96 տոկոս: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, փոքր ու միջին ձեռնարկատիրության ԶԱԿ հիմնարդամի կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով պետության աջակցությունը եղել է 549 մլն դրամ, որը կազմել է 94 տոկոս:

«Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը 2017-ին 18 ծրագիր է իրականացրել, որից միայն 4-ն են ներքին ռեսուրսների միջոցներով կատարվել: Մնացածում ամենամեծ կշիռը ունի Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն է, որի ուղղությամբ 10,2 մլրդ դրամ է օգտագործվել նախարարության կողմից, ինչը կազմել է ճշտված ծրագրի 74,54 տոկոսը:

Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2017-ին ճշտված ծրագրով նախատեսվել է իրականացնել 64 մլրդ դրամի ծրագրեր, կատարողականը կազմել է 55,5 մլրդ դրամ կամ 86,42 տոկոս»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Ամենաշատ