News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցանկացած նախարար, որ նշանակվել է, պետք է իրականացնի կառավարության ծրագիրը, որեւէ նախարար իրավասու չէ իրականացնելու իր կուսակցության քաղաքական ծրագիրը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, երբ ընտրություններ լինեն եւ ձեւավորվի ժողովրդի հստակ քվեն, այդ ժամանակ եթե կոալիցիա լինի, արդեն քաղաքական ուժերը պատասխանատվություն պետք է կրեն:

«Այսինքն եթե որեւէ կուսակցություն իր ծրագրում նշել է հստակ գործողություն, ընտրություններից հետո այդ ուժի նախարարն իրավունք կստանա դա իրականացնելու: Իսկ այս պահին հիմնական պատասխանատուն մնում է գործող վարչապետն ու իր թիմը: Այն քաղաքական ուժերին, որոնք նախարարի տեղեր են ստացել կառավարությունում, նրանց չի տրվել իրավունք իրականացնելու իրենց քաղաքական կուրսը: Այս պահին մեր ծրագրերը կառավարության ծրագրում դեռ չկան»,-հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Դիտարկմանը, թե այսինքն այն, որ ԲՀԿ-ական նախարարներ կան, դա պատասխանատվություն չի՞ ենթադրում, Բագրատյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի նախարարը պատասխանատու է տվյալ ոլորտում կառավարության ծրագրի իրրականացման համար: Մենք դեռ չգիտենք, թե կառավարության ծրագրում մեր ծրագրի որ դրույթներն են ներառված լինելու: Դա կախված կլինի քաղաքական ուժերի միջեւ քննարկումների արդյունքներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ