News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետությունը ի զորու է կատարել այդ աշխատանքը` առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։ Այդ մասին գրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պարզաբանելով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» -ը Տաշիր Կապիտալ ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը։

«Կարծում եմ, որ բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցերում տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։Առաջին հերթին կուզենայի նշել, որ իմ հայտարարությունը ոչ թե ուղղված էր «Տաշիր» Ընկերություւնների խմբի, այլ հավատարմագրային կառավարման պայմանագրի որոշակի կետերի դեմ: Անդրադառնամ դրանցից մի քանիսին.

1. Պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությանն է հանձնվում ոչ թե «Բարձրավոլտ Էլեկրտացանցեր» ընկերության ընթացիկ կառավարումը, այլ բաժնետոմսերով հավաստված իրավունքները: Սա նշանակում է, որ, փաստորեն, պետությունը` իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին:

2. Պայմանագրի 4.2 կետով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվում 25 տարի:

Վերոնշյալ երկու կետերի բովանդակությունն ապացուցում է, որ հիշյալ հավատարմագրային կառավարման պայմանագիրը ավելի շատ նման է մասնավորեցման պայմանագրի, քանզի 25 տարին բավական երկար ժամանակահատված է: Հասկանում եմ, որ ընդդիմախոսները կփաստեն, որ նախորդ իշխանություններն այսքան երկար ժամանակով էին հանձնել հավատարմագրային կառավարման, որպեսզի.

1. բիզնես հետաքրքրություն առաջացնեին հավատարմագրային կառավարչի մոտ գործարքի նկատմամբ

2. հավատարմագրային կառավարիչը հնարավորություն ունենար երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավել,

այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ պետության համար բացի դրամական շահը, գոյություն ունի նաեւ ռազմավարական շահ, եւ անթույլատրելի է «Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» մասնավորեցումը կամ նմանօրինակ այլ գործարքները:

«Բարձրավոլտ Էլեկտրացանցերի» ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն իր 16 ենթակայաններով եւ մոտ 2000 կմ օդային գծերով էներգետիկ համակարգի հիմքերը ստեղծող ընկերություն է, եւ այսօրվա իրականության մեջ, երբ բաշխիչ ցանցերը` ի դեմս «Հայաստանի Էլեկրական Ցանցերի», մասնավորեցված են, պետությունը էներգոհամակարգի կառավարմանը մասնակցելու դե ֆակտո այլ լծակներ չունի, քան «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունը պետական կառավարման ներքո պահելը:

Այս պայմանագրի չեղարկումով հարցականի տակ է դրվում ոչ թե «Տաշիր Կապիտալ» ընկերության` որպես հավատարմագրային կառավարչի նպատակահարմարության հարցը, այլ առհասարակ հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը:

Հաջորդիվ կուզենայի անդրադառնալ մամուլում շրջանառվող որոշակի քննադատությունների:

Ճիշտ է, «Տաշիր Կապիտալը» ստանձնել էր պարտավորություն, որ ««Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» հետագա իրականացվող ներդրումային ծրագրերի համար ներգրավվող վարկերը կլինեն առանց պետական երաշխիքի, այդպիսով չծանրացնելով պետական պարտքի հետագա բեռը, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ այդ ներգրավվող միջոցների մարումները չէին երաշխավորված ընդգրկվելու էներգեայի հաղորդման սակագնում, քանզի գործող իրավական ակտերով ««Բարձրավոլտ Էլեկտրացանցերը» կարող է ներդրումներ իրականացնել միայն այն դեպքում, երբ դրանք հաստատված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից եւ երաշխավորված են, որ դրանց մարումները կընդգրկվեն էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնի մեջ: Ուստի`նոր ձեւավորված իշխանությունները կիրականացնեն այնպիսի պետական կառավարում «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում», որը համոզիչ կլինի դոնոր կազմակերպությունների համար, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերին» կարելի է տրամադրել վարկեր առանց պետական երաշխիքի, միայն սակագնային երաշխիքով: Միջազգային դոնորների կողմից «Բարձրավոլտ Էլեկտրացանցերին» վարկեր տրամադրելու ամենակարեւոր նախապայմաններն են հուսալի եւ պրոֆեսիոնալ կառավարող թիմի առկայությունը եւ սակագնային երաշխիքը: Նրանք այնքան էլ չեն կարեւորում այդ պահին ընկերության ֆինանսական վիճակն ու վարկունակությունը, քանզի ընկերությունը գտնվում է պետական կարգավորման ներքո եւ նրանց վարկերի վերադարձելիությունը ոչ թե երաշխավորված է ընկերության շահութաբերության մակարդակով, այլ սակագնային երաշխիքով:

Բարձրաձայնվում է նաեւ, որ «Տաշիր Կապիտալ» ընկերության կողմից իրականացված գործողությունների արդյունքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» տեղի է ունեցել ծախսերի օպտիմալացում, ինչի արդյունքում խնայվել են միջոցներ, ինչպես նաեւ հմուտ բանակցությունների շնորհիվ հաջողվել է իջեցնել որոշակի վարկերի տոկոսադրույքներ: Ամենեւին էլ չփորձելով կասկածի տակ դնել հրապարակվող արդյուքները, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Տաշիր Կապիտալ» ընկերությանը` կատարված աշխատանքի համար, եւ փաստել, որ պետությունը եւս ի զորու է շարունակել սկսված բարեփոխումները: Միգուցե նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում արդարացված էր ծախսերի կրճատմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործառույթները հանձնել մասնավորին, որը կունենար բավարար կամք եւ պրոֆեսիոնալ անձնակազմ հաջողելու համար, սակայն սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունն ունի այդ կամքը աշխատանքում ներգրավել պրոֆեսիոնալների եւ իրականացնել օպտիմալ ու պրոֆեսիոնալ կառավարում, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում: Պատասխանատու հայտարարում եմ` այն բոլոր պարտականությունները, որ պետությունը դրել էր «Տաշիր Կապիտալի» վրա, ի զորու է կատարել սեփական ուժերով: Բացի այդ, եթե լավագույն սցենարի դեպքում «Տաշիր Կապիտալը» կատարեր իր բոլոր պարտականությունները եւ հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսված մոտ 800 մլն դրամի խնայողություններ իրականացներ ընկերության շահագործման եւ պահպանման ծախսերում, որպես կառավարիչ պետք է պետության կողմից ստանար վարձավճար մոտավորապես այդ խնայողությունների 25 տոկոսի չափով, այսինքն մոտ 200 մլն դրամի չափով (իր կառավարչական ծախսերը փակելու եւ որոշակի շահույթ ստանալու նպատակով): Ստացվում է, որ պետությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրում էր վարձել մեկ այլ իրավաբանական անձի: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ պետությունը ի զորու է կատարել այդ աշխատանքը` առանց լրացուցիչ ծախսեր կատարելու:

Ցանկանում եմ անդրադառնալ նաեւ այն քննադատությանը, թե իբր ես, չարաշահելով պաշտոնական դիրքս, միջամտում եմ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորմանն ուղղված գործառույթներին: Այդպիսի բան չկա եւ չի էլ լինի. Ես հայտարարել եմ , որ մենք`որպես էներգետիկ ոլոտում քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, խորհրդակցություններ եւ քննարկումներ ենք անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի հասկանանք եւ տեղեկանանք մոտ ապագայում սակագնի վրա հնարավոր դրական եւ բացասական ազդեցությունները»,- գրել է նախարարը:

«Տաշիր»-ը պնդում է, թե իրենք են հրաժարվել ԲԷՑ ընկերության կառավարումից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ