News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ մայիսի 31-ին, դրամաշնորհների հանձնման համաձայնագիր ստորագրվեց քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կոալիցիաների հետ: Այնուհետեւ ներկայացվեցին դրամաշնորհային ծրագրերը:

Մինչեւ 25 միլիոն դրամ ստացած ՔՀԿ կոալիցիաները ծրագրեր են իրականացնելու ծրագրի թիրախային հետեւյալ ոլորտներում՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսն իր ողջույնի խոսքում նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում ՔՀԿ-ների աջակցության ծրագրեր իրականացնում է 2012 թվականից ի վեր, եւ այս տարիների ընթացքում նրանց դերը փոխվել է.

«Նախկինում նրանք ընկալվում էին որպես ծառայություն մատուցողներ՝ հանրային եւ սոցիալական, ապա այժմ դիտարկվում են որպես կառավարության եւ մարդկանց միջեւ կապեր ստեղծողներ: Եվ այս ծրագիրը այս հարցերի վրա է կենտրոնացած»,- ասաց Գրեգորի Ցուրիսը եւ  հավելեց, որ  բավականին մեծ  են սպասելիքները՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացումից:

«Հայաստանն ունի նոր կառավարություն՝ դրական եւ ամբիցիոզ ծրագրերով, եւ ՔՀԿ-ները պարտավոր են լուրջ ազդեցություն ունենալ հանրային քաղաքականությունների մասնակցությամբ՝ սկսելով երկխոսել կառավարության հետ, մոնիթորինգներ իրականացնել, հուշել առկա խնդիրների մասին եւ փոխանցել  հանրությունից ստացող ազդակները»,- ասաց ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ