News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում խնդիրների բավական լայն շրջանակ կքննարկվի՝ սկսած հաղորդկացության հարցերից, վերջացրած ջավախահայերի խնդիրներով։ Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով, հայ-վրացական հարբերությունների մեջ այս հանդիպումից հետո «հեղափոխական փոփոխություններ» տեղի չեն ունենա, բայց այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա ինչ-ինչ խնդիրների լուծմանը։ «Վրաստանը շահագրգռված է շարունակել Արեւմուտքի հետ համագործակցությունը՝ միեւնույն ժամանակ Հայաստանն օգտագործել իբրեւ Ռուսաստանի հետ շփման եզրեր գտնելու կողմնակի ճանապարհ»,- նկատեց նա։

Փորձագետ Մանվել Սարգսյանն էլ նկատեց, որ Վրաստանի՝ Իրանի հանդեպ հետաքրքրության մեծացմամբ, զուգահեռաբար կարող է աճել նաեւ Հայաստանի հանդեպ այդ երկրի հետաքրքությունը։

Անդրադառնալով Սահակաշվիլիի հետ վիրահայոց թեմի կարգավիճակի հարցի հնարավոր քննարկմանը՝ փորձագետները չբացառեցին, որ նման բան կարող է պատահել։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի այսօր՝ հունվարի 22-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ