News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստյան Կուրցը անհրաժեշտ է համարում Եվրամիության ինստիտուտների ծախսերի կրճատումը, հայտնում է Die Welt-ը:«Ես կարծում եմ, որ եթե ցանկանում ենք Եվրոպայում տնտեսման հասնել, Բրյուսելը պետք է լավ օրինակ ծառայի եւ կրճատի իր վարչական ծախսերը»,- ասել է Կուրցը, ում երկիրը հուլիսի 1-ից կդառնա ԵՄ նախագահը:

Կուրցն առաջարկում է եվրահանձնակատարների թիվը ռոտացիոն սկզբունքի հիման վրա 28-ից կրճատել մինչեւ 18, ինչպես նաեւ հրաժարվել Եվրախորհրդարանի նիստերի անցկացման 2 վայրերից մեկից, որոնք տեղի են ունենում Բրյուսելում եւ Ստրասբուրգում: Ըստ նրա՝ դա կբերի ոչ միայն ծախսերի տնտեսման, այլեւ Եվրահանձնաժողովը կդարձնի առավել արդյունավետ եւ կենտրոնացված: Ըստ որում՝ նա նշել է, որ Էմանուել Մակրոնի օրոք Ֆրանսիան կամավոր չի հրաժարվի Ստրասբուրգից Եվրախորհրդարանի բաժանմանը:

Ավարտվող յոթամյա շրջանում ԵՄ բյուջեն կազմում է 1087 մլրդ եվրո, ըստ որում՝ 2021-2027 թվականների բյուջեի նախագծում ԵՀ-ն ցանկանում է այն հասցնել մինչեւ 1279 մլրդ եվրոյի: Բյուջեի եւ մարդկային ռեսուրսների հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերն ավելի վաղ ընդգծել էր, որ ԵՄ-ն մեծ ջանք պետք է գործադրի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո բյուջեի ճեղքը փակելու համար: Եթե հիմա ԵՄ երկրները միության բյուջե են մուծում իրենց ՀՆԱ 1 տոկոսին համարժեք գումար, ապա հիմա այս ցուցանիշը կմեծանա մինչեւ 1,11 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ