Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան շատ լավ էր լուսաբանվում երկու երկրներում էլ, իսկ արված հայտարարությունները ցույց տվեցին, որ հարաբերությունները պետք է ամրապնդվեն եւ բարձրացվեն նոր մակարդակի վրա: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ թե համաձայնագրերում ինչ ձեւակերպումներ կօգտագործվեն, եթե այլ համաձայնագրեր ստորագրվեն, արդեն հնարավորությունների հարց է: «Այս պահին նոր խոշոր համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ չեն տարվում, սակայն չի բացառվում, որ նման աշխատանքներ սկսվեն»,- պարզաբանել է Բալայանը: