News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն Իրանից Եվրոպա հերոինի առաքման տարանցիկ երկիր է: Թմրանյութերի տարանցումն ապշեցնող աճ է ունեցել, գրում է իրանալեզու Parsdailynews կայքը` հղում անելով Wikileaks-ի հրապարակումներին:

2009թ. հունիսի 12-ին այդ տեղեկությունները ՄԱԿ-ի Թմրանյութերի դեմ պայքարի բաժին է փոխանցել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, գրում է Analitika.at.ua-ն:

Դեսպատան հաղորդագրության մեջ ասվել է.

«Ադրբեջանի մաքսային ծառայությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար չի ձեռնարկում բավարար քայլեր: Ադրբեջանցի մաքսայինները կամ ի վիճակի չեն դա անել, կամ չեն ցանկանում ստուգել երկիր մտնող ավտոտրանսպորտը: 2006-ին Ադրբեջանի մաքսայիններն առգրավել են ընդամենը 20 կգ հերոին: Նախկինում Եվրոպա առաքվող թմրանյութի տարանցման երկիրը Թուրքիան էր, սակայն քուրդ ապստամբների եւ թուրքական բանակի բախումների պատճառով մաքսանենգները տարանցման երկիր են դարձրել Ադրբեջանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ