News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ անմիջապես Մշակույթի նախարարության համար Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անցկացումը մեծ նշանակություն ունի նրա ստեղծագործությունների քարոզման տեսանկյունից։ Այս մասին հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանը։  

Նրա խոսքով, մրցույթը թույլ է տալիս տարբեր երիտասարդ երաժիշտների կատարել Խաչատրյանի ստեղծագործությունները ապագայում եւ այլ երաժշտական հարթակներում. «Այս տարիների ընթացում մենք մրցույթին մասնակցելու շուրջ հազար հայտեր ենք ստացել»,–հավելել է Տեր–Վարդանյանը։   

Այս մրցույթի մեկ այլ նշանակությունը, փոխնախարարի խոսքով, այն է, որ մրցույթը միջազգային հարթակ է, որի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ միմյանց հետ, որը հնարավորություն կտա ապագայում կազմակերպել եւ անցկացնել այլ միջոցառումներ եւս։ Նա հայտնել է, որ այս տարի մրցույթին կմասնակցեն 16  ջութակահարներ 9 երկրներից։

Իր հերթին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր–Հովակիմյանը ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ մրցույթի մասնակիցները տարբեր բեմերում են հանդես գալիս, Արամ Խաչատրյանի անունը բոլորի համար լսելի են դարձնում եւ այլ հայտնի մրցույթների հաղթողներ են դառնում։

Նշենք, որ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը կկայանա 2018 թվականի  կմեկնարկի հունիսի 6-ին՝ խորհրդային հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը եւ կավարտվի հունիսի 14-ին է գալա համերգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ