News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դահլիճի ՀՀԿ-ական հատվածը գենետիկորեն ընդդիմանում է ցանկացած գործողության, որն իր մեջ ներառում է կոռուպցիայի կազմաքանդում, մենաշնորների ողնաշարի ջարդում, ընտրակեղծարարության ջարդում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «ՀՀԿ-ականները ապրում են այն ճյուղի վրա, որն արդեն կտրվել է»:

Անդրադառնալով կառավարության ծրագրին, նա նշեց, որ այն երկու կարեւոր գործատռույթ ունի՝  կտրել այն ճյուղը, որի վրա ՀՀԿ-ական կլանը տարիներ ի վեր նստած է եղել եւ հարստահարել է ժողովրդին՝ երկրում տարածելով միայն հուսալքություն ու ապականություն, երկրորդ՝ երկիրը տանել արտահերթ ընտրությունների:

նա հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ