News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես ամենավտանգավոր բանը փակվելն է քննադատության առջեւ եւ քննադատությունը մերժելը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, չի ուզում անարձագանք թողնել մի քանի կարեւոր շեշտադրումներ, որոնք արվեցին ԱԺ-ում ելույթների ժամանակ:

«Նախ կառավարության ծրագրի ձեւի մասին. միշտ փորձ է արվել ասել, օրինակ, ԱԺ պատգամավոր չեն լինում այսպես, լինում են այսպես, ԱԺ ամբիոնից ելույթ չեն անում այդպես, ելույթ են ունենում այսպես, իշխանափոխություն չեն անում այդպես, անում են այսպես: Պետք է հրապարակում կարկանդակ բաժանել, հրապարակում վարչապետ չեն ընտրվում: Ես չեմ ասում, որ այդ մարդիկ սխալ են ասել, ես ասում եմ, որ այս քննարկումը հաստատում է այն, որ մենք խոսում ենք տարբեր հարթությունների մասին: Սխալի ու ճշտի մեջ չի, խնդիրը հարթության տարբերությունների մասին է»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նրան, որ կառավարության ծրագրում չկան թվեր. «Ասում են՝ մեր ծրագրի մեջ չկան թվեր: Մեր ծրագրում կան բազմաթիվ թվեր, որը ես կներկայացնեմ. Ինչպիսի՞ն է լինելու  պաշտոնյաների մեջ կոռուպցիայի մակարդակը, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ինչպիսին է լինելու ՀՀ-ում արտոնյալների տոկոսը՝ զրո: Խոշոր բիզնեսը ինչքան նալոգ պետք է տա վարչապետին՝ զրո: Հայաստանում քանի՞ մենաշնորհ պետք է լինի, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ զրո:

25 տարի շարունակ մենք այս դահլիճում լսել ենք, այս պլպլան թվերը ի՞նչ նշանակություն ունեն, քանի դեռ Հայաստանում կա մենաշնորհ, կոռուպցիա, արտոնյալներ:

Հիմա մեզ ասում են՝ թիվ չենք գրել: Ես կարծում եմ, որ մեր ծրագրի ամենալավ գնահատականը տվեց Շարմազանովը, ասաց՝ սա երազանքների ծրագիր : Այո, այդպես է, ձեր կառավարությունները թվերի տակ տրորում էր մարդկանց երազանքը: Մենք այս ծրագրող ասում ենք, որ ՀՀ քաղաքացուն վերադարձրել ենք երազելու եւ դրանք իրականացնելու իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ