News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները հետագայում էլ մտադիր են շարունակել հետեւել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին եւ ակնկալում են, որ Թեհրանը նույնպես կհետեւի դրան: Այս մասին շաբաթ Կանադայում G7 գագաթաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները շարունակվում են, մենք՝ եվրոպացիներս, ցանկանում ենք հետեւել Իրանի հետ պայմանագրին եւ հուսով ենք, որ Իրանը հետագայում էլ կշարունակի կատարել իր պարտավորությունները», - ասել է նա:

Մերկելը նաեւ հուսով է, որ Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջիկա հանդիպումը կնպաստի Կորեաական թերակղզու ապամիջուկայնացմանը:

Ըստ կանցլերի՝ G7-ին Ռուսաստանի միացումը դեռ հնարավոր չէ, դրա համար Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զգալի առաջընթաց է հարկավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ