News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էրեբիլում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բողոքի նոտա է հղել Իրաքյան Քուրդիստանին՝ երկիր ներխուժած ահաբեկչական խմբավորումների կապակցությամբ, փոխանցում է «ԻՐՆԱ»-ն:

Իրանի հյուպատոսության դիվանագիտական պատվիրակությունն Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ բողոքի նոտա է հղել՝ երկրի սահմաններին ահաբեկչական խմբավորումների վերջին գործողությունների կապակցությամբ: Իրանական կողմը նաեւ հիշեցրել է, որ Իրանի զինված ուժերը օրինական ինքնապաշտպանության եւ սպառնալիքներին դիմակայելու իրավունք ունեն:

Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Սիհամ Մամանդն իր հերթին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության՝ Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու վճռականության մասին: «Իրաքյան Քուրդիստանը թույլ չի տա, որպեսզի նման գործողություններ ճնշում գործադրեն երկու երկրների կառուցողական հարաբերությունների վրա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերն ավելի վաղ հայտնել էին երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Օշնավիե եւ Սարվ-Աբադ քաղաքներում երկու ահաբեկչական խմբավորման ոչնչացման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ