News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը դարձել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ի գլխավոր գործընկերը։ Ընկերությունը գագաթնաժողովին կաջակցի «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

Ավանդաբար «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ն անցկացվում է Սեւանի ափին։ Վրանային ճամբարի ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակիցները ներդրողներին կներկայացնեն իրենց ստարտափները, կմասնակցեն նախագծերի զարգացման հետ կապված բազմաթիվ ուսուցողական միջոցառումներին։

Այս տարի սամմիթը կանցկացվի հուլիսի 22-ից 29-ը, և այդ ընթացքում դրան կմասնակցի շուրջ 1000  ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։

«Beeline-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանը։ Այդ նպատակով մենք գործարկել ենք մեր սեփական ստարտափ ինկուբատորը։ Իսկ այս համաժողովը դիտարկում ենք որպես Հայաստանում սկսնակ ստարտափներին շոշափելի աջակցություն տրամադրելու հիանալի հնարավորություն։ Հուսով եմ, յուրաքանչյուր ստարտափ, ներդրող և առ հասարակ մասնակից կիրականացնի այն բոլոր նպատակները, որոնց համար գալիս է «Սևան Ստարտափ Սամմիթին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», և անցկացվել ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Առաջիկա սամմիթը Սևանի ափին կդառնա եզրափակիչ միջոցառումը, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի և Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Ծրագրի ներդրումային ֆոնդը 100.000 դոլար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ երկու ստարտափի, մրցանակային ֆոնդը կկազմի 50.000 դոլար։

«Մեր գլխավոր նպատակներից մեկը համագործակցության հարթակ ստեղծելն է բոլոր գործարարների եւ առաջատար ընկերությունների միջեւ, եւ շատ ուրախ ենք, որ այս տարի եւս կհամագործակցենք Beeline-ի հետ։ Շարունակական աջակցությունը մեր ծրագրի իրականացմանը փաստում է այն, որ Beeline-ը ցանկանում է Հայաստանում խրախուսել նորարարական գաղափարների կայացումը, որն էլ իր հերթին մեր երկիրն ավելի գրավիչ կդարձնի ներդնողների համար»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Beeline-ը գագաթնաժողովի գործընկերն է երկրորդ տարին անընդմեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ