News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սիբիր» ավիաընկերության չվերթը Երեւանից վայրէջք է կատարել «Դոմոդեդովո»-ում: Համապատասխան տեղեկատվությունը զետեղված է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային լուսացույցի վրա:

«Սիբիր» ավիաընկերության օդանավը Երեւանից մեկնել է տեղական ժամանակով ժամը 17:55-ին:

«Դոմոդեդովո»-ի միջազգային տերմինալում պայթյունի ժամանակ Մոսկվայից Երեւան չվերթ էր կատարում «Արմավիայի» օդանավը:

Նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ տուժածների ցանկում չկան: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից, ներկայումս ճշտվում են, թե կա՞ն արդյոք Հայաստանի քաղաքացիներ տուժածների թվում:

Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով, պայթյունը որոտացել է ուղեբեռի հատվածում, չի բացառվում, որ ռումբը տեղադրված է եղել բեռներից մեկի մեջ: Դրա հզորությունը կարող է կազմել 5-10 կգ տրոտիլային համարժեքով:

Մեկ այլ վարկածով` ահաբեկչությունն իրականացրել են մեկ կամ մի քանի ահաբեկիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ