News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված համաշխարհային օպերային բեմի աստղերի գալա համերգին: Համերգը տեղի է ունենում Մոսկվայի Կարմիր հրապարակում: Համերգին ներկա են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ բարձրաստիճան հյուրեր, որոնք Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Երաժշտական տոնին մասնակցում են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ, աշխարհահռչակ կատարողներ Աննա Նետրեբկոն, Յուսիֆ Էյվազովը, Իլդար Աբդրազակովը, Աիդա Գարիֆուլինան, Ալբինա Շագիմուրատովան եւ հատուկ հյուրեր `երգիչ Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը:

Համերգի նախաձեռնողը եւ գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաեւ վարողը դաշնակահար Դենիս Մացուեւն է, նրա հետ միասին համերգը վարում է ռուս թոփ մոդել, «Մերկ հոգիներ» հիմնադրամի հիմնադիր Նատալյա Վոդյանովան: Ծրագրում ընդգրկված է ռուսական երաժշտություն եւ արեւմտաեվրոպական դասական երգացանկի հայտնի ստեղծագործություններ՝ Դոնիցետիի, Բիզեի, Վերդիի, Պուչինիի օպերայից մեներգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ