News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Իլոն Մասկի The Boring Company ընկերությունը հաղթել է Չիկագոյում արագընթաց ստորգետնյա տրանսպորտային համակարգի կառուցման մրցույթում: Մայրուղին պետք է միմյանց կապի աշխարհում ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը՝ Չիկագոյի Օ՛Հարան քաղաքի կենտրոնի հետ: Այս մասին հայտնում են  Chicago Tribune-ը եւ Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերությունում աղբյուրներին եւ Չիկագոյի քաղաքապետարանից զրուցակիցներին:

Գործակալության տեղեկություններով՝ մրցույթի հաղթողին ընտրել է հենց քաղաքապետարանը: Այս մրցույթին մասնակցելու հայտը The Boring Company-ն ներկայացրել էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին: Մայրուղին կառուցելու իրավունքի համար պայքարում էին եւս 3 ընկերություններ: 

The Boring Company-ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Չիկագոյում արագընթաց ստորգետնյա հասարակական տրանսպորտը (The Chicago Express Loop) բաղկացած է մի քանի առանձին ուղեւորատար էլեկտրական պարկուճներից, որոնք անիվների փոխարեն կունենան «Tesla Model X մոդիֆիկացված շասիներ»: Ժամը մեկ այս մեքենաները 240 կմ երկարությամբ ստորգետնյա թունելով կընթանան 201-241 կմ/ժ արագությամբ: Սա, ինչպես համարում են ընկերության ներկայացուցիչները, օդանավակայանի եւ Չիկագոյի կենտրոնի գործարար շրջանի միջեւ ուղեւորության ժամանակը կկրճատի մինչեւ 12 րոպեով (հիմա այս տարածությունը գոյություն ունեցող տրանսպորտային համակարգով հաղթահարելու համար ուղեւորները ծախսում են 30-ից մինչեւ 45 րոպե): Ընկերության տվյալներով՝ յուրաքանչյուր մեքենան կտեղափոխի 8-ից 16 ուղեւորի: Loop-ով ուղեւորության արժեքը կկազմի 20-ից մինչեւ 25 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ