News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պատրաստ է Aquarius նավից միգրանտներին ընդունել,  որոնք համապատասխանում են ապաստանի իրավունք տալու չափանիշներին: Այս մասին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի եւ իր իսպանացի գործընկեր Ժոզեպ Բորելի միջեւ հեռախոսազրույցից հետո հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Լե Դրիանը հաստատել է, որ ֆրանսիական իշախանությունները պատրաստ են Իսպանիային աջակցություն ցուցաբերել՝ Ֆրանսիայում ընդունելով Aquarius-ի ուղեւորներին, որոնք կհամապատասխանեն ապաստանի իրավունք տալու չափանիշներին այն բանից հետո, երբ նրանց իրավիճակը կքննարկի փախստականների եւ ապատրիդների ֆրանսիական գործակալությունը (OFPRA)», - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ