News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է հրաման կենսաթոշակային համակարգում փոփոխությունների մասին օրինագիծը Պետդումա ներկայացնելու մասին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Օրինագիծը  նախատեսում է փուլ առ փուլ բարձրացնել այն տարիքը, որին հասնելուց հետո  նշանակվում է ծերության ապահովագրական կենսաթոշակ։

«Ընդհանուր կենսաթոշակային տարիքը առաջարկում են ամրագրել 65 տարեկանը՝ տղամարդկանց համար ու 63 տարեկանը՝ կանանց համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջին փոխնախարար, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ կենսաթոշակային ու հարկային բարեփոխումները «կապահովեն» տնտեսական աճի նոր մակարդակ ու մարդկանց կյանքի ավելի բարձր որակ։

Կառավարությունը նաև Պետդումա է մտցնելու ԱԱՀ-ն մինչև 20 տոկոս բարձրացնելու մասին օրինագիծ։

«ԱԱՀ ավելացման հարցը՝ ուղիղ հարկերի միաժամանակյա նվազեցման ու ԱԱՀ փոխհատուցման վերացման պայմաններում ըմբռնումով է ընկալվել բիզնես ոլորտի գործընկերների կողմից»,- նկատել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ