News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին օգնություն տրամադրող պետական հանձնաժողովը նրանց բժշկական եւ այլ ծախսերի համար ներկայիս 30 հազար եվրո փոխարեն 125 հազար եվրոյի կանխավճար կվճարի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բելգիայի Արդարադատության նախարար Կուն Գինսին:

«Վճարումները կկատարվեն՝ չնայած տուժածների ապահովագրության առկայությանը: Մենք առավելագույն գումարի՝ 125 հազար եվրոյի կանխավճար կվճարենք», —RTL-ի եթերում ասել է նա:

Նախարարը հաղորդել է, որ ահաբեկչությունից տուժածները կկարողանան նաեւ պետությունից փաստաբանների ծառայությունների համար առավելագույնը 12 հազար եվրոյի փոխհատուցում ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ