News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի ձերբակալություններին:

Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։

Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, մնացած բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ձերբակալվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը:

ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվել Գրիգորյանին եւ Դոն Պիպոյին

Տպել
Ամենաշատ