News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստիա Ֆրիլանդի հետ քննարկել է Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ մի շարք երկկողմ հարցեր եւ հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի (NAFTA) բանակցությունների հեռանկարները: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նաուերթի տարածած հաղորդագրությունում, որը կազմվել է երկու քաղաքական գործիչների հեռախոսազրույցի հիման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկու առաջնորդները քննարկել են միջազգային հարցերի լայն շրջանակ, ներառյալ Վենեսուելայում ճգնաժամի վերաբերյալ համագործակցությունը եւ Կորեական թերակղզում լիակատար, հաստատուն եւ անդառնալի ապամիջուկայնացումը», - նշվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ