The Boring Company-ն Tesla ավտոմեքենայի փորձնական ուղեւորությունը ցուցադրել է ստորգետնյա թունելում, որտեղ մեծ արագությամբ հատուկ մաքոքներ կտեղաշարժվեն, փոխանցում է «ՏՍՆ»-ն:
Մաքոքները թունել կիջեցվեն հատուկ վերելակների օգնությամբ: Այնտեղ դրանք հատուկ սայլակների վրա կտեղադրվեն, որոնք կարող են ժամում մինչեւ 240 կիլոմետր արագություն բացել:
Մայիսին Իլոն Մասկը Լոս Անջելեսում ցուցադրել էր արդեն կառուցված թունելը: Շուտով կգործարկվի թունելի կարմին գիծը: