Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:57-ին:
Ամբողջությամբ այրվել է 34-րդ փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 70 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: