News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյուղացիները կաթով լի մեքենաներով այս պահին գտնվում են կառավարության շենքի դիմաց եւ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փողոցում են կաթի մթերման ցածր գնից՝ նշելով, որ նման գնի պայմաններում ավելի լավ է ձրի բաժանեն ժողովրդին, կան հանձնեն կաթ մթերողներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս կաթի մթերման գնից դժգոհող գյուղացիները հանդիպել են գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ: Գյուղացիների խոսքով` վերջին երկու ամիսների ընթացքում կաթի մթերման մեկ լիտրի գինը վերամշակող ընկերությունները 60 դրամով նվազեցրել են` 200 դրամից դարձնելով 140 դրամ: Բացի այդ կան մթերող ընկերությունները, որոնք մեկ լիտր կաթը գնում են 90-100 դրամով:

Դժգոհող գյուղացիները կառավարությունից պահանջում վերահսկել կաթի մթերման գները: Նրանք կառավարության մոտ հայտարարել են, որ եթե գործադիրը իրենց հարցին լուծում չտա, ապա իրենք երկուշաբթի օրը կաթով բեռնված մեքենաներով են գալու կառավարության շենքի առջեւ եւ անվճար  բաժանելու են կաթը քաղաքացիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ