News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR) հաստատել է B+ մակարդակում՝ դրական կանխատեսմամբ:

Հայաստանի վարկանիշները հավասարակշռվում են դրամավարկային քաղաքականության հուսալի կառույցով, արտաքին անհավասարակշռության կրճատմամբ, մեկ շնչի հաշվով եկամուտների աճով եւ բյուջեի բարձր դեֆիցիտի ցուցանիշներով, ինչը հանգեցնում է պետական պարտքի բեռի ավելացմանը:

Fitch-ի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում դրական կանխատեսումը վարկանիշի հարեւանների համեմատ աճի բարձր հեռանկարներ է արտացոլում,  բյուջետային համախմբման գործընթացը, որը, ինչպես գործակալության փորձագետները ակնկալում են, միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի պետական պարտքի աստիճանական նվազեցմանը եւ ընթացիկ հաշիվների չափավոր դեֆիցիտին:

Տնտեսությունը վերականգնվեց ավելի արագ, քան ակնկալվում էր: 2017-ին 7.5 տոկոս աճից հետո, Fitch-ը ակնկալում է, որ աճը կլինի չափավոր, 2018-ին հասնելով 4,7 տոկոսի եւ 2019-ին`4,0 տոկոսի, սակայն ավելի բարձր կմնա վարկանիշի հարեւան երկրների «В» եւ «ВВ» մակարդակներից:

Աճը ապահովվում է արտաքին եւ ներքին մեծ պահանջարկով, որը պայմանավորված է սպառման եւ ներդրումների վերականգնմամբ, ինչը արտացոլում է արտահանման ավելի բարենպաստ գները եւ դրամական փոխանցումների կայուն աճը եւ զբոսաշրջիկների ներհոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ