News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Մելքումյանն ազատվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ժիրայր Պողոսյանը նշանակվել է պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Ժիրայր Պողոսյանին նշանակել պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ