News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոսյանը նշանակվել  է պաշտպանության նախարարության  հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Անդրանիկ Փիլոսյանին նշանակել պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար»,-նշված է նախագահի հրամանագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ