News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններ օրինագծի ընդունմամբ կառավարությունը ձեռքերը լվանո՞ւմ է, թե դեռ հնարավորություններ կան այս համակարգի բարելավման ուղղությամբ ինչ-որ բան անել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ շատ մարդիկ կան, որոնք կարծում են, որ պետք չէր անցնել այս համակարգին, կամ պետք էր հետաձգել պարտադիր բաղադրիչը:

Ի պատասխան ֆինանսների նախարարն ասաց. «Մենք չենք համարում, որ քննարկումների առջեւ դռները փակված են: Բավականին մարդիկ չեն համակերպվել, բայց նաեւ կան շատ մարդիկ, որոնք բավականություն են ստանում, երբ քարտը մտցնում են բանկոմատի մեջ եւ տեղեկանում, թե որքան գումար է կուտակվել իրենց կուտակային հաշվում: Այսինքն բավական հաճելի է, որ ինչքան որ դու կորցրել ես, մի այդքան էլ ավելացել է եւ դարձել քո սեփականությունը»:

Նա տեղեկացրեց, որ այս պահին կուտակային ֆոնդերում կուտակված է 124 մլրդ դրամ, որից 37 մլրդ դրամը ներդրված է պետական պարտատոմսերում, 51 մլրդ դրամը՝ բանկային ավանդներում:

Էդմոն Մարուքյանը ցանկություն հայտնեց, որ եթե լինեն օրենքը բարելավելու գործընթացներ, իրենց անպայման ընդգրկել այդ խմբերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ