News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 20-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) 2018 թվականի հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում: Փլուզման հատվածում ճանապարհի լայնությունը 14 մ է, որից 6 մ-ը՝ սահմանազատված է. ճանապարհը երկկողմանի երթեւեկելի է թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Սահմանվել են տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների եւ երթուղային ավտոբուսների երթեւեկությունը իրականացնել՝

1. Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Մ-3 (Երեւան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Դսեղ-Մարց ճանապարհահատվածով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ