News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ ԱՄՆ-ն հրաժարվի Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության եւ այլ խմբերի հետ աշխատելուց, որոնք չեն աջակցել ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով խորհրդում Վաշինգթոնի առաջարկած բարեփոխմանը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին համապատասխան նամակն ուղարկել է HRW, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Դուք պետք է իմանաք, որ բանակցություններին (ՄԱԿ ՄԻԽ բարեփոխման շուրջ) ընթացք չտալու եւ բարեփոխմանը խոչընդոտելու ձեր ջանքերը Խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառներից մեկն է»,- նշված է նամակում:

Հեյլին շեշտել է, որ մեկ տարի առաջ ԱՄՆ-ն հայտնել էր ՄԻԽ բարեփոխման հիմնական ուղղությունները՝ «Խորհրդի կազմի որակի բարելավում» եւ «հակաիսրայելական կողմնակալ օրակարգից» հրաժարում: Անցյալ ամիս ԱՄՆ-ն փոքր թվով երկրների շրջանում «ՄԻԽ ամրապնդման մասին» բանաձեւի նախագիծ էր տարածել ուսումնասիրելու համար: «Այս պահին մենք ոչ մի պետությունից որեւէ գրավոր ուղղում չենք ստացել: Միակ գրված փաստաթուղթը Ռուսաստանի եւ Չինաստանի դեմարշներն էին, ինչպես նաեւ ձեր համատեղ նամակը, որով դիմում եք անդամ երկրներին միեւնույն խնդրանքով՝ հանդես գալ մեր բանաձեւի դեմ եւ չմիանալ տեքստի աշխատանքին»,- նշել է Հեյլին:

Նրա խոսքով՝ HRW-ն, այսպիսով, «մարդու իրավունքների հարցում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմում է ընդդեմ ԱՄՆ-ի»:

«ԱՄՆ-ն շարունակում է մնալ բոլոր մարդկանց իրավունքների համար պայքարի եւ զանգվածային հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը գրավող առաջնորդը: Մենք ուրախ կլինենք աշխատելու հասարակական կազմակերպությունների հետ, որոնք համաձայն են այս նպատակներին, բայց ոչ այն կազմակերպությունների հետ, որոնք դրանք խափանում են»,- եզրափակել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ