Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով փաստաբանները հանդես են գալիս պաշտպանական ճառով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը իր ճառում ասաց, որ դատարանը օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի իրականցրել, ինչի մասին են վկայում իրենց բազմաթիվ միջնորդությունները մերժելը: Բացի այդ արտաքին եւ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացվել է էական խախտումներով: Նշենք, որ դատախազ Կարեն Բիշարյանը Իշխան Բարսեղյանի համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում: