News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հարաբերությունները չեն փոխվի` անկախ նրանից, թե ինչ կառավարություն է իշխանությունում. մենք համագործակցում ենք հայ ժողովրդի եւ հասարակության հետ: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամմեդ Ալ-Քասիմին:

Դեսպանի խոսքով՝ այս տարի նշվում է ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հաստատման 20-ամյակը: «Վերջերս մենք ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդալլահ բեն Զաեդ Ալ Նահայանից Հայաստանի նոր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ուղղված շնորհավորանք ստացանք` հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ հարաբերությունները զարգանում են, եւ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները վերաբերում են միայն հայ ժողովրդին եւ երկրի ներքաղաքական գործն են:

Դեսպանը երկու երկրների հարաբերությունները որակեց որպես գերազանց: «Մեր երկրների միջեւ հարաբերությունները մշտապես զարգանում են: Շարունակվում են նաեւ երկկողմանի այցերը: Մենք շատ ենք հետաքրքրված նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովով, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին: Մենք ընտրել ենք այս գագաթնաժողովը, որպեսզի հայտարարենք, որ ԱՄԷ-ն ցանկանում է Ֆրանկոֆոնիայի մշտական անդամ դառնալ»,- ընդգծեց դեսպանը:

Ջասիմ Մուհամմեդ Ալ-Քասիմին նշեց, որ երկրների միջեւ հումանիտար շփումները զարգանում են: Այդպես, այս տարվա սկզբին հայ ուսանողների պատվիրակությունը այցելեց ԱՄԷ, որտեղ Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները մի շարք հանդիպումներ են ունեցել երկրի ուսանողների, ինչպես նաեւ երկրի պաշտոնատար անձանց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ