News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում կոչումը նվեր կամ մրցանակ է դարձել մատուցած ծառայությունների համար: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում եղել են եւ՛ կադրային գեներալներ, եւ՛ դաշտային հրամանատարներ, որոնք հետագայում գեներալների կոչում են ստացել: «Սակայն ներսում միշտ կանխակալ վերաբերմունք է եղել, քանի որ յուրաքանչյուր ոք որոշակի ճանապարհ է անցել՝ այս կոչմանն արժանանալու համար: Գաղտնիք չէ, որ գեներալներ կան, որոնք ստացել են կոչումը որոշակի խաղերի, որոշակի քաղաքական ծառայությունների համար, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների կեղծման եւ այլն: Մենք բոլորս դա գիտենք, դա գաղտնիք չէ», - ասաց Ստեփանյանը:

Ընդ որում, նա նշեց, որ իր մոտ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ մարդիկ գեներալի աստիճան են ստացել՝ միայն հետագայում տարբեր միջոցառումներին հաջող լուսանկարվելու համար: Ըստ Լեւոն Ստեփանյանի՝ նա գեներալների է տեսել, որոնք չգիտեին, թե ինչպես պետք է պատշաճ կերպով զինվորական ողջույն տալ, որոնք չգիտեին, թե ինչպես է պետք օգտվել սեղանի դանակից, եւ անգամ չգիտեին, որ Արարատ լեռը Հայաստանում չէ, այլ՝ Թուրքիայում: Այս ամենը մեծապես վարկաբեկել է բարձրաստիճան սպաների կոչումն ու դիրքը հայ հասարակության աչքերում:

Խոսելով «Երկրապահ » կամավորական միության ղեկավար Մանվել Գրիգորյանի ուղղակի մասնակցությամբ սենսացիոն գործի մասին՝  սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը նշեց է, որ գնահատականները ոչ թե ինքը պետք է տա, այլ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում: Ընդ որում, նա վստահություն հայտնեց, որ այս պատմությունը ոչ մի լավ բանով չի ավարտվի: «Ես սա բացահայտում չեմ համարում, քանի որ այս մասին բոլորը գիտեին: Հետաքննությունն ամեն ինչ ցույց կտա»,- եզրափակեց Լեւոն Ստեփանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ