News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

2018թ. հունիսի 21-ին Եվրոպական Միությունը եւ Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված եւ միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում:

Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը եւ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հայաստանը եւ Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արեւելյան գործընկերության եւ վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:

Գործընկերության խորհուրդը ողջունեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Եվրամիությունը բարձր գնահատեց բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը եւ կոչ արեց քաղաքական շահագրգիռ ուժերին, այդ թվում նաեւ քաղաքացիական հասարակությանը, շարունակական եւ ներառական երկխոսության։ Եվրամիությունը ողջունեց Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

Գործընկերության խորհուրդը ընդգծեց Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման եւ դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաեւ շեշտեց, որ արդյունավետ եւ անկախ դատական համակարգը կարեւոր է օրենքի գերակայության համար եւ արժեքավոր նախապայման՝ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաեւ մատնանշեց նոր քրեական օրենսգրքի եւ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը եւ ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարեւորությունը:

Ի հավելումն, Գործընկերության խորհուրդն ընդգծեց շարունակական ջանքերի միջոցով առեւտրի ոլորտում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետագա կատարման անհրաժեշտությունը` Հայաստանում կայուն, բիզնեսի զարգացման համար բարենպաստ եւ կանխատեսելի առեւտրային միջավայրի ապահովման համար, այդ թվում աշխարհագրական տեղանունների պաշտպանության վերաբերյալ դրույթների լիարժեք եւ ժամանակին իրականացումը: Գործընկերության խորհուրդն ընդգծեց նաեւ հարկային ոլորտում լավ կառավարման կարեւորությունը` ըստ Բիզնեսի հարկման ոլորտում բարեվարքության կանոնների:

Էներգետիկ ոլորտում Գործընկերության խորհուրդը մատնանշեց էներգետիկ անվտանգության, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի եւ միջուկային անվտանգության կարեւորությունը՝ ըստ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ 2018թ. փետրվարի 21-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջնահերթությունների։

Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է 2017թ. նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիութուն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում, ինչը կբարելավի շուկայի հասանելիությունը եւ կնպաստի անվտանգության, բնապահպանության եւ սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը: Ավելին, բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

Գործընկերության խորհուրդը վկայակոչեց, որ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության առաջնահերթությունները կձեւավորեն Հայաստանին ԵՄ աջակցության գերակայությունները: Ավելի քան 160 մլն եվրո է հատկացվում 2017-2021 թվականների համար: Գործընկերության խորհուրդը ընդգծեց այդ ռեսուրսների առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը` աջակցելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը եւ քաղաքացիների կենսապայմանների տեսանելի եւ շոշափելի բարելավմանը:

Գործընկերության խորհուրդը ի գիտություն ընդունեց Հայաստանի վերաբերյալ հունիսի 6-ին հրապարակված Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների զեկույցը եւ կարեւորեց 2017 թվականի մայիսին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը: Գործընկերության խորհուրդը որոշեց, որ հետագա զեկույցները կվերնագրվեն «Գործընկերության զեկույցներ»՝ կենտրոնանալով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման վրա:

Ի լրումն ՀԸԳՀ շրջանակներում երկկողմ հարաբերություններին՝ Գործընկերության խորհուրդն ընդգծեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արեւելյան գործընկերությանը՝ որպես համընդգրկուն բազմակողմ ձեւաչափի: Հայաստանը հաստատեց իր հանձնառությունը կարեւոր, դինամիկ եւ կառուցողական դեր խաղալու Արեւելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանը եւ Եվրամիությունը երկուստեք ընդգծեցին Արեւելյան գործընկերության «2020 արդյունքներին» հասնելու կարեւորությունը: ԵՄ-ն ընդգծեց իր պատրաստակամությունը քննարկելու Արեւելյան գործընկերության ներքո հատուկ ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված հստակ առաջարկներ:

ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյի շտաբը ծրագիր է պատրաստում, եթե նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացվեն. Times
Նման սցենարը միանգամայն հնարավոր է Լոնդոնի եւ Բրյուսելի միրեւ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունների տապալման դեպքում…
Բեռլինը դեմ է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմի մասին Մեյի առաջարկին
Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ նման ազատ առեւտրի ռեժիմը «մրցակիցների առումով անհարմար վիճակի մեջ կդներ եվրոպական ընկերություններին»...
Հաշմանդամություն ունեցող լեռնագնացները՝ Արագածի գագաթին. նրանց է միացել նաեւ Պյոտր Սվիտալսկին (ֆոտո)
Արշավը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող հաշմանդամություն ունեցող...
ԵՄ-ն Brexit-ի հարցով Լոնդոնի դիրքորոշումը զարմանալիորեն կոշտ է համարում. Դոնալդ Տուսկ
«Զալցբուրգի գագաթնաժողովից առաջ եւ դրա ժամանակ Մեծ Բրիտանիայի արտահայտած դիրքորոշումը...
Մեյ․ Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները փակուղում են
Մեյը նաեւ ասել է, որ 2016թ․ հանրաքվեի արդյունքների վերանայում չի լինելու․․․
Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ. Վրաստանի վարչապետ
Սա մեր փիլիսոփայությունն է, մեր առաջնահերթությունները եւ, միաժամանակ, հենց սա է վրացի ժողովրդի կամքը…
Partner news